Թեմա՝ Պատիկի վերհիշելը

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը      կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։

Առաջադրանքներ․

Գտիր 7-ի կրկնապատիկը։
7×2=14

Գտիր 6-ի եռապատիկը։
6×3=18

Գտիր 8-ի քառապատիկը։
8×4=32

Գտիր 10-ի հնգապատիկը։
10×5=50

Գտիր 4-ի տասնապատիկը։
4×10=40

Թվարկիր 2-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 20-ից։
կրկնապատիկ՝ 4, եռապատիկ՝ 6, քառապատիկ՝ 8, հնգապատիկ՝ 10, վեցապատիկ՝ 12, յոթապատիկ՝ 14, ութապատիկ՝ 16,
իննապատիկ՝ 18:

Թվարկիր 3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
կրկնապատիկ՝ 6, եռապատիկ՝ 9, քառապատիկ` 12, հնգապատիկ՝ 15: Ամենափոքրը՝ 3:

Գրեք 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
12, 18, 30, 36, 48:

Գրեք 8-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
8՝ ամենափոքրը։ 16, 24, 32 , 40, 48:

Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
14, 21, 28:

Թվարկիր 9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
Ամենափոքրը՝ 9: 18, 27, 36, 45:

Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
20, 30, 40, 50, 60:

Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
36, 48, 60, 72:

Գրեք 13-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը: Ամենափոքրը՝ 13-ը։ 26, 39, 52:

Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը: 1×6=60

Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը: 9×2=18

Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը`1000:

Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը` 4000:

2-ի բաժանելիության հայտանիշ

2-ի բաժանելիության հայտանիշ

Դասարանական առաջադրանքներ

1 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։

124, 390, 2056, 278, 52, 260, 7

124, 6482, 3, 148, 472

226, 648, 9624, 7830, 7892

2 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին։

65 = 60 + 5

 420 = 400 + 20

1021 = 1000 + 20 + 1

Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։

420

Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։

420

Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝  զույգ։

Կենտ

65,1021

Զույգ, 420

3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։

120+1124

1366-114

2251+215+212

4527-106-101

1575-24-24

2×277-211

4 Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր սրդյունքը։

Օրինակ՝

248։5=49(3մն)

Ստ․ 49×5+3=248

375:2 = 187 (1մն) 187 + 2 x 1 = 375

375:5 = 75 (0մն) 75 x 5+0=375

375:10 = 37 (5մն) 37 x 10 + 5 = 375

370:10 = 37 (0մն)

5․ Շախմատի խմբակում կա 11 տղա և 5 աղջիկ: Ամեն ամիս խմբակին միանում է 1 տղա և 3 աղջիկ: Քանի՞ ամիս անց խմբակում տղաների և աղջիկների քանակը կհավասարվի:  երեք ամիս անց

Տնային առաջադրանքներ

1 Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին։

3200, 324, 185, 4, 506

2902, 8, 442, 334, 2256

4388, 9, 880, 292

2 Տրված թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով և պատասխանի՛ր հարցերին։

72 = 70 + 2

503 = 500 + 3

 3250 + 3000 + 200 + 50

Քանի՞ միավոր կա յուրաքանչյուր թվի միավորների կարգում։

2

Այդ թվերից ո՞րն է առանց մնացորդի բաժանվում 2-ի։

3250

Այդ թվերից որո՞նք են կենտ, և որո՞նք՝  զույգ։

Կենտ

72,503

զույգ

3250

3. Ընտրի՛ր այն արտահայտությունները, որոնց արժեքը պատիկ է 2-ին։

418+2109

326+24

2136-321

1562-28

2×251

2×277+212

4 Հետևելով օրինակին՝ կատարի՛ր բաժանում և ստուգի՛ր սրդյունքը։

Օրինակ՝

248։5=49(3մն)

Ստ․ 49×5+3=248

2090:2

2794:5

2790:10

2797:10

5Հասմիկը, կարդալով օրական 12 էջ, ո՞րերորդ օրը կվերջացնի 124 էջանոց գրքի ընթերցումը։  11 րերորդ օրի վրա։

Չրերի օգտակար հատկությունների մասին

Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին: Տարբեր երկրներում ամենահաճախ օգտագործվող չրերն են՝ թզի չիրը, սալորաչիրը, խնձորի, տանձի, ծիրանի, խաղողի (չամիչ), արքայախնձորի չիրը, խուրման, և այլն:

Answer the questions

  1. What did the king say to all people? who ever can tell a lie that I agree that is a lie I will give half my kingdom to them
  2. Who came first? the sheperd
  3. What did he say? My father has got a pipe the pipe is so long he can stir the stars with it
  4. What was the king’s answer? that’s possible,” answered the King. “My grandfather had a pipe. He used to  put one end of it in his mouth and stretch (ձգել) the other up to the sun to light it.”
  5. Who came second? the a tailor
  6. What did he say? A tailor came and said, “I am sorry, O King, to have come so late. Wind (քամի), storm (փոթորիկ) and lightning  did not let me come early”. I was patching up the crack of the sky.
  7. What was the king’s reply? “Oh, “I believe it is true” said the King, “but you haven’t patched it very well, for it rained a little again this morning.
  8. Who came after the tailor? A villager
  9. What did he tell the king? That the king owes him a bag of gold
  10. What did the king answer? thats a lie I do not owe you anything!

Երկու սև ամպ

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Սպիտակ ընկերներ

Զույգ և կենտ թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ Կենտ

1, 5, 33, 99, 405, 777, 1547, 5555, 15325

Զույգ

2, 28, 512, 888, 1416, 152412

2․ Որքա՞ն է երկու իրար հաջորդող զույգ թվերի տարբերությունը։

6 – 4 = 2

8 – 6 = 2

4 – 2= 2

3․ Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

148 թվի նախորդ և հաջորդ թվերը

147, 149

Երկու զույգ թվերի գումարը

4 + 2 = 6

Երկու թվերի գումարը, որոնցից մեկը զույգ է, մյուսը կենտ

2 + 5 = 7

4․ Կատարի՛ր գործողությունը։

44կմ-2կմ35մ = 42 կմ 35մ

62տ210կգ-2տ280կգ = 59տ 930կգ

24օր-3օր6ժ = 21օր 6 ժ

34կմ85մ+2կմ35մ = 36 կմ 120մ

22տ210կգ+2տ880կգ= 24տ 1090կգ

2օր16ժ+3օր9ժ = 6օր 1ժ

5․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

3360 : 32 =105

3232=62 : 52

3018=5486-2468

22004=11233+33237

6. Երկու թվերի գումարը 480 է։ Այդ թվերից մեկը մյուսից մեծ է 5 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

480։6=80

80×5=400

7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6000, 1184, 321, 418, 1, 1150, 1200, 324

418<1200 1184 >1125

6000>4587 1150<4595

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(30+1):3= 1մն

(30+1):5= 1մն

(30+1):10= 1մն

9. 6 մեծ և 4 փոքր պարկերում կա 38կգ ալյուր։ 4 մեծ և 4 փոքր պարկերում՝ 28 կգ ալյուր։ Որքա՞ն ալյուր կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։

6 – 4 = 2 կգ

1. 38-28=10 կգ

2. 10:2=5 կգ

3. 6 ×5=30 կգ

4. 38-30=8 կգ

5. 8:4=2 կգ

6. Պատ.՝ 5կգ, 2կգ

10․ Դասարանի 31 աշակերտներից 21-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, իսկ՝ 18-ը՝ իսպաներեն։ Քանի՞ աշակերտ ցանկություն հայտնեց սովորել երկու լեզուներն էլ։

31 – 21 = 10

18 – 10 = 8

Պատ.՝8 աշակերտ

Տնային առաջադրանքներ

1․ Թվարկի՛ր 33-ից մինչև 45-ը ներառյալ բոլոր կենտ թվերը։

33, 35, 37, 39, 41, 43, 45

2․ Որքա՞ն է երկու իրար հաջորդող կենտ թվերի տարբերությունը։

3․ Զու՞յգ են, թե՞ կենտ։ Պատասխանդ հիմնավորի՛ր օրինակներով։

125 թվի նախորդ և հաջորդ թվերը

124, 126

Երկու կենտ թվերի գումարը

3 + 5 = 8

Որևէ զույգ թվի նախորդ և հաջորդ թվերը

Նախորդ – 9

Հաջորդ – 11

4․ Կատարի՛ր գործողությունը։

62դմ2սմ-5դմ8սմ = 56դմ 4սմ

12ժ20ր-2ժ40ր = 9 ժ 40ր

82կգ-6կգ650գ = 75 կգ 350գ

42դմ7սմ+5դմ8սմ = 47դմ 15սմ

12կգ650գ+6կգ450գ = 19կգ100գ

12ժ20ր+2ժ40ր = 15ժ

5․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

10650։24=444

203=4872:24

2603+3637=6240

48216-215=48001

6․ Երկու թվերի գումարը 560 է։ Այդ թվերից մեկը մյուսից փոքր է 6 անգամ։ Որո՞նք են այդ թվերը։

560:7=80

80×6=480

7. Ընտրի՛ր այն թվերը, որոնք տեղադրելով a-ի փոխարեն՝ երկու անհավասարություններն էլ միաժամանակ տեղի ունենան։

6450, 1, 1240, 459,

1<1245 1240>1200

459>214 6450<1800

8. Ի՞նչ մնացորդ կստացվի։

(40+1):4 = 1մն

(40+2):4 = 2մն

(40+3):4 = 3մն

9․ 7 մեծ և 5 փոքր պարկերում կա 38կգ բրինձ։ 7 մեծ և 7 փոքր պարկերում՝ 42կգ։ Որքա՞ն բրինձ կա մեծ և փոքր պարկերից յուրաքանչյուրում։

1)

2) 7-5=2կգ

3) 42-38= 4 կգ

4) 4:2=2 կգ

5) 7 x 2= 14 կգ

10․ Երեք հաջորդական կանգառներում ավտոբուսից իջնում է 3 ուղևոր, բարձրանում՝ 4-ը։ Քանի՞ ուղևոր կար ավտոբուսում ամենասկզբում, եթե երեք կանգառներից հետո դարձավ 15 ուղևոր։ 15-3=12 12+4=16

Սովորում ենք Լոռվա բարբառը

Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից դուրս հանիր լոռվա բառբառով արտահայտություններ։

ՊԱՏՐԱՆՔ
Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Վեր է կացել են սարում – վեր են գնացել են սարում

Զըրնգում են նրանք խոր – քայլում են նրանք խոր

էն անտառում կուսական – են մաքուր անտառում

ես կանչում եմ նորից նոր – ես կանչում են ամեն կողմ

են զիլ ձեներն են մենակ – նրանց ծայները են մենակ

Մեր Չալակը իր թևից – մեր շունը իր թևից

Զու՜ր վախուց են ա՜խ նրանք – իզուր վախուց են ախ նրանք

Թեստային աշխատանք 23․02․2023

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փախչում

երբ

պատշգամբ

ակնթարթի

  1. Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

Զուլալ – ջինջ

լուռ – լռիկ

  • Համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ- ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին  – դատող, բանիմաց, խելացի       
գ/կողը հաստ  – համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  –  մեկին պատժել, լավ ծեծել       

ա/մեկին պատժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

Վերջալույս

խորասույզ

լուսամուտ

ակնթարթ

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ – պատվեր
բ/մալինա – ազնվամորիկ

գ/կենգուրու – ագեվազ

դ/ստարտ – սգիզբ,մեկնարդ

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:

անտառ

եղնիկ

ընկեր

լուսամուտ

  1. Նշված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
  • ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  • Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:

Եղնիկը զգայուն հոգի ուներ։

  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր ընտանիքին։

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

Գանի որ Եղնիկը իրավունք ուներ որ իր ծննդյան տեղը կարոտել։

12 Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:

Մոծակն ու մրջյունը

Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թուխպ – մառախուղ, մշուշ
Դալկանալ – դժգունել
Շուշտիկ – Թեթևամիտ, խելառ
Տարաժամ – Անպատեհ, անհարմար
Ճահիճ – մորուտ
Արևակեզ