Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Որ մենք կարողանանք իմանալ, թե ինչպիսին է մեր անցյալը, և մենք կարող ենք նաև սովորել, թե ինչպես հստակեցնել անցած դարը:

2. Ւ՞նչ է դարը:
Դարը մի բան է, որը պահպանում է 100 տարվա իմաստը:

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Հիսուս Քրիստոսից վերջ:

մ․թ

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

21-րդ դարում։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ

Կոմիտաս


Կոմիտաս վարդապետը հայտնի էր իր գեղեցիկ ձայնի համար, ծնվել է 1869 թվականին. գնացել է Գևորգյան Ջեմարան՝ հայերեն սովորելու և կրդվելու համար։ Եղել է Բեռլինում և Փարիզում։
Եվ նա եղել է երաժշտական ​​խմբում, որտեղ իր խմբի հետ հանդես է եկել Էջմիածնում, Իգդիրում,
Թիֆլիսում, Բաքվում և Երևանում
:

Կոմիտասի հուշարձանը Դեթրոյթում

Դեթրոյթ

Հայ մեծ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի հուշարձանը կանգնեցվել է 1915 թվականի հայոց ցեղասպանության 1 500 000 միլիոն զոհերի հիշատակին։ Բրոնզե արձանը Դեթրոյթում տեղադրվել է 1980 թվականին՝ Ասսարյան հիմնադրամի և Հայկական հուշարձանների կոմիտեի նախաձեռնությամբ հանգանակված միջոցներով։ Ամեն տարի ապրիլի 24-ին Դեթրոյթի ամերիկահայ համայնքն իր հարգանքի տուրքն է մատուցում՝ այցելելով Կոմիտասի հուշարձանին։ 1997 թվականի ապրիլին Բարոնուհի Քերոլայն Քոքսը ներկա է գտնվել ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառմանը։

Մի լուսանկարի պատմություն  

Այս լուսանկարում տատիկս արվեստի դասին է մասնակցում իր դպրոցի ակադեմիական նկարչության դասերին, նա ստուգվում և գնահատվում է իր նկարի հիման վրա:

Այս հին լուսանկարը 1963-1964 թվականներից է, լուսանկարում պատկերված է տատիկս և նրա քույրը, տատիկս սարսափելի ավտովթարի է ենթարկվել 6 տարեկանում: Այսպիսով լուսանկարում նա ոտքի գիպսի մեջ է իսկ քույրը գանգած կողքին:

4 ամենա հայտնի Հայկական լեռնաշխհարհի լճեր

Առաջին

Վանա լիճ

Վանա լիճ անհոսք աղի լիճ: Հայկական լեռնաշխարհում, գտնվում է Թուրքիայի Հանրապետության արևելքում։ Գտնվում է Հայկական Տավրոսի հյուսիս արևելյան մասի, Կորդվաց լեռների, Կոտուր լեռնաշղթայի և Ծաղկանց լեռների միջև, 1720 մ բարձրության վրա։ Երբեմնի մեծ ջրային ավազանի մնացորդ է։

Երկրորդ

Սևանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Երրորդ

Արաքս լիճ Կամ Երասխը 

Արաքս։ Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը։ Անդրսահմանային գետ է, որի ավազանն ընդգրկում է Թուրքիայի, Հայաստանի, Արցախի, Իրանի և Ադրբեջանի տարածքը։

Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը (որոնց ավազանները, միայն վերցված, կազմում են հանրապետության տարածքի 73,5 տոկոսը) պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։

Չորորդ

Ուրմիո

Ուրմիա լիճ նաև Կապուտան լիճ անհոսք աղի լիճ Իրանի հյուսիս -արևմուտքում։ Կոչվել է նաև Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։

Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այդ պատճառով առաջնությունը զիջել է Հայկական լեռնաշխարհի մեկ այլ լճի՝ Վանին։ Այժմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ։

Իմ Ամառը Լիբանանում

Այս ամառ ես նորից գնացի Լիբանան իմ ընտանիքիս տեսնելու։ Մենք գնացինք լողավազան, ծով, սռջարաներ,Արաբական ռեստորաներ,Մար Շարբելի եկեղեցին (Արաբ սուրբ) և Սուրբ Ռիտաի Եկեղեցին (իտալացի սուրբ): Մար Շարբելի եկեղեցին երկու մասից էր կազմված, մի մասը եկեղեցին և երկրորդ մասը նրա տունը, ահավոր հին էր, իսկ Սուրբ Ռիտաի եկեղեցին շատ հին չեր գանի վոր նրա իրական եկեղեցին իտալիաում է գտնվում։ Այսպիսով, սա իմ ամառն էր, Բարի ուսումնական տարի բոլորին!։

Հայրենագիտական ուսումնական տարվա երրորդ շրջանը։

ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՁԱՆՆԵՐ

ԿՈՆԴԻ ՃԱՆՊԱՐՀ

ԵՐԵՒԱՆԻ ՕՂԱԿԱՁԵՒ ԱՅԳ

ԿՈՆԴ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ։

ՀԱՅՈՑ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՒԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹԱՆԳԱՐԱ

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԵՒԱՆ ՄԱՍ 2-Ր

ՀԻՆ ԵՐԵՒԱՆԻ ՏԵՂԵԳՈՒԹՅՈՒՆԵ

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԼՈՌՎԱ ԲԱՐԲԱՌԸ

ՀՈՎԱՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԳՈՒԹՅՈՒՆԵՐ

ՍԵՒԱՆԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՃԵՐԸ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ 2022

Ամենա Սիրած նախագիծը իմ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՃԵՐԸ

Ամենա չի սիրած նաղագիծը իմ։

ԿՈՆԴ

Ամենա Գիտական Նախագիծը իմ գարծիքով։

ՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Երևան քաղաքի արձանները

Արգիշտի 1-ին

Մենուային որդին՝ Արգիշտի 1-ը։ Նրա օրոք Ուրարտական պետությունը հասնում է իր ռազմական և քաղաքական հզորության գագաթնակետին։ Արգիշտի 1-ը իր թագավորության ընթացքում ձեռնարկել է մի շարք արշավանքներ, որոնց մասին գրված է Վանի ժայռի վրա փորագրված «Խորխոռյան» տարեգրության մեջ։

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395-396 թվականներին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոս Սահակ Ա Պարթևի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Ավետիքի Աբովյան հոկտեմբերի 15, 1809, Քանաքեռ – ապրիլի 14, 1848 կամ 1848, Երևան, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն, հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայաշխարհաբար գրականության հիմնադիրը։ Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր։

Վահան Տերյան

Վահան Տերյան իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 փետրվարի 9, 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն – հունվարի 7, 1920, Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան, նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1912 թվականին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալել գրահրատարակչական, թարգմանական լայն գործունեություն։

Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, Կոմիտաս վարդապետ, սեպտեմբերի 26 հոկտեմբերի 8, 1869, Քյոթահիա – հոկտեմբերի 22, 1935կամ հոկտեմբերի 21, 1935, Փարիզ, հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտի համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովայի կենսագրական տվյալները տարբեր ուսումնասիրողների ուժերով հիմանականում քաղված են նրա ստեղծագործություններում տեղ գտած հիշատակումներից և հաճախ իրարամերժ են։

Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները։

Վիլյամ Սարոյան

Ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին բանաստեղծ Արմենակ Սարոյանի և նրա կնոջ՝ Թագուհու ընտանիքում՝ գաղթած Բիթլիս քաղաքից (ներկայիս Թուրքիա, որտեղ, ըստ Սարոյանի, հայերի հետագա կյանքն անհնար էր։ Մանկությունն անցկացրել է Ֆրեզնոյում (Կալիֆոռնիայի նահանգ)։

1911 թվականին երեսունյոթամյա Արմենակ Սարոյանը մահանում է, և Վիլյամ Սարոյանը եղբոր՝ Հենրիի, և քույրերի՝ Զաբելի ու Կոզեթի հետ տեղափոխվում է որբանոց։ Երբ մայրը պետք է երեքամյա Վիլյամին թողներ որբանոցում, նա Coon Jiger անունով մի տիկնիկ է նվիրում, որը Սարոյանի հիշողության մեջ միշտ պահպանվում է։ Սարոյանը հետագայում նշել է, որ այդ տիկնիկով կարծես մայրը ցանկանում էր փարատել իր բացակայությունը։ Այդ տիկնիկի կերպարն արտացոլվել է նաև նրա ստեղծագործություններում։

Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին Ռուսական կայսրությունում՝ Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Կզնուտ գյուղում։ Նժդեհը Եղիշե Տեր-Հարությունյանի և Տիրուհի Գյուլնազարյանի ընտանիքի չորրորդ զավակն էր։ Եղբոր անունը Լևոն էր։ Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան էր) և մնացել մոր՝ Տիրուհու խնամքին։ Ընտանիքում եղել են չորս երեխա, Նժդեհը փոքրն էր։ 1919 թվականին Նժդեհը ամուսնանում է Գոհարիկ Դադայանի հետ։ Գոհարիկ Դադայանը աղի հանքերի տեր Պողոս Մելիք-Դադայանի դուստրն էր։ Գոհարիկ Մելիք-Դադայանը սովորել է Երեւանի Օրիորդաց վարժարանում։ 1920 թվականին ունենում են դուստր և անունը դնում Լիլիյա։ Հայաստանից հեռանալուց հետո Բուլղարիայում Նժդեհը ամուսնանում է երկրորդ անգամ Էփիմե անունով մի հայուհու հետ, 1922 թվականին ունենում զավակ` Վրեժ անունով։ Այլ երեխաներ չի ունեցել։

Զորավար Անդրանիկ

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան ՀայաստանիՇապին Գարահիսար քաղաքում։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»։ Նրա հայրական նախնիները եկել են հարևան Օզան գյուղից վաղ 18-րդ դարում և բնակություն հաստատել Շապին Գարահիսարում թուրքերի հետապնդումներից խուսափելու համար։ Նրա նախնիները Օզանյան ազգանունը վերցրել են իրենց հայրենի բնակավայրի անունով

Կոնդի ճանպարհ

Մենք գնացել ենք հայրնեգիտության դասով հին թաղամաս Կոնդ։ Այնտեղ տեր շատ մարդիկ էին ապրում նույնիսկ երեխաներ, նրանք թաղամասներում նկարում էին սիրուն ու

հավես պատկերներ, այնտեղ շատ շոք էր, և ձմեռում շատ ձուրտ։ Նեղ բողոցներ ենք անցել, ու մարդկանց հետ էինք խոսել, մի ձեր տիկին պատմեց Կոնդի մասին։ Այնտեղ երկու շուն կար մի հատ փոքր, իսկ մույսը մեծ, իսկ տուների համար կար երկու տեսակ որ ես տեսելեմ արաջին տեսակը ուներ մի փոքրիկ այգի ու երկրորդը փոքր տնակ, իսկ նույնիսկ տեսանք Պարսիկներու մսգիթ, իսկ նույնիսկ Կոնդի սկզբում կար Սուրբ Հովհաննես եկեղեցի։

Երևանի Օղակաձև այգին

Օղակաձև այգին գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Մակարեսը 30, Երկարությունը 5մ։

Օղակաձև այգու հատակագիծը ստեղծվել է 1924 թվականին, բայց կյանքի է կոչվել միայն 1960-թվականների սկզբին։ Մինչև 1960-թվականները Շախմատի տնից մինչև այգու վերջն ընկած հատվածը եղել են սեփական տներ՝ իրենց պտղատու ծառերով։ Սակայն 1960-թվականների վերջին դրանք քանդվել են։

Այգին սկիզբ առավ «Այրարատ» կինոթատրոնի մոտից, անցավ Խանջյան, Երվանդ Քոչարի փողոցներով ու ձգվեց մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այդպիսով, Օղակաձև այգու տարածքը զբաղեցրեց Փոքր Կենտրոնի միայն 7 տոկոսը։

Այգին ունեցավ 26 հա տարածք։

Circular Park of Yerevan in November.jpg