Ինքնաստուգում

8 միավոր

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: (3 միավոր)

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում հանգստանալու: Նայելով սոսու ոստերին իրար մեջ խոսեցին. – Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ: Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց . – Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում: Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

2․ Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում։ (2 միավոր)

Ուղևոր,ճանապարհ,շնորհակալություն,ոստ։

3․Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝ ճանապարհ, ուղևոր, սոսի, ոստ։ (2 միավոր)

ճանապարհ- 8 տառ, 7 հնչյուն
ուղևոր- 5 տառ 6 հնչյուն
սոսի- 4 տառ 5 հնչյուն
ոստ- 3 տառ 4 հնչյուն

4․Ուղևոր բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրի՛ր: (1 միավոր)

Ունի
Ղեկավար
ևս
Որսորդ
Րոպե

5 Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ (2 միավոր)։ ուղևոր, անօգուտ, ոստ, ապերախտ, գլուխ տալ, շունչը փչել

ուղևոր- առհասարակ ճանապարհորդ:
անօգուտ- օգուտ չբերող
։
ոստ- թուփ:
ապերախտ- մոռացող
։
գլուխ տալ- գլխի շարժումով ողջունել
։
շունչը փչել- մահանալ
։

Քամին ու տերևը

«Երբեմն մարդիկ չեն սիրում միմյանց, բայց դա կարող է մեծ օգնություն լինել ձեզ համար»:
Ամեն աշուն քամին գալիս ու քշում էր բոլոր տերեւները։ Մի օր մի տերև որոշեց, որ բավական է, նա գնաց և խոսեց չափազանց ուժեղ քամու հետ:
«Ի՞նչ է պատահել իմ եղբայրը»: քամին ասաց
«Դուք անընդհատ խանգարում եք ինձ և իմ ընտանիքին ձեր նյարդայնացնող ձայնով և փչում եք մեր տունը»:
«Դե ինչ կարող եմ անել, որ օգնեմ…»: քամին շփոթված ասաց
«Երբ ես փչվում եմ, մարդիկ ոտնահարում են ինձ և անտեսում ինձ, այնքան հիվանդ եմ, որ կարող եմ մեռնել և թողնել ընտանիքս, խնդրում եմ, օգնիր ինձ Քամի»
Քամին հստակ գիտեր, թե ինչ պետք է աներ այս փոքրիկ տերևին օգնելու համար: Մի քանի օր անց քամին նորից վեր կացավ, չափազանց ուժեղ քամին փչեց շատ տերևներ, բայց նաև մարդկանց: Շատ օրեր անց փոքրիկ տերևը եկավ և ասաց.
«Դե միգուցե դու փչեցիր իմ տունը, բայց դու հաստատ ճիշտ արեցիր քո գործը»:

«Մի գիշեր անտառում» 

Կարդա՛ Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքը: Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մեզար — գոգնոց, սփռոց

բեզարած — հոգնած

Բոխի — կեչազգիների ընտանիքին պատկանող ծառ, ղաժի

Բնազդաբար — բնազդով, բնազդի միջոցով

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի  «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

  1. Ինչու է պատմվածքը կոչվում Մի գիշեր անտառում։
  2. .Ինչպես՞ էր տղան հայտնվել անտառում։
  3. Ինչու՞ տղան վախեցած էր։
  4. Տղան վախենում էր՞ վայրի կենդանիներից։
  5. Ինչ՞ արեց տղան երբ որ վախենում էր։

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում:  Պատմի՛ր բլոգումդ:

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:

Այսպես՝  որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-7 տառ և 8 հնչյուն

որպեսզի-7 տառ և 7 հնչյուն

եռանդ-5 տառ և 6 հնչյուն

թևեր-4 տառ և 5 հնչյուն

ճանապարհ 8 տառ և 7 հնչյուն

Գործնական քերականություն

53. Կետերիփոխարենգրի´րտրվածհոմանիշներիցմեկը (ամենահարմարը)

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով։ (թշերով, այտերով)
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա վեհազգի (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց ստուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը սուզվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

մնացուկ-մնացորդ-թերմացք-ավելցուկ-թափոն-թափթփուկ

ոստ-ճյուղ-շիվ-շյուղ

մառան-նկուղ-շտեմարան

կասկած-տարակույս-տարակուսանք-երկմտություն

նախատինք-պարսավանք-հանդիմանություն-անարգանք-կշտամբանք

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ զննիր , որ շուտ լավանա:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգ առավ

ԱՆՏԱՌՈՒՄ

  1. Կարդա՛ Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը: Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ԱՆՏԱՌՈՒՄ

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։­

Ծվեններ-կտորներ
Կածան-արահետ
Եղյամ-ցող, շաղ

  1.  Համո Սահյանի «Անտառում»  բանաստեղծությունը  գրավոր պատմի՛ր (արձակի փոխադրիր)։
  2. Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները:

ա) Անտառում ամպի ծվեններ կային:

Երկնքում  մանր ամպի կտորներ կային:

բ) Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

Ամենուրեք քամին շշուկներ էր տարածում:

գ) Օրոր էր ասում աշունն անտառին:

Ծառերից տերևները օրոր ասելով

թափվում էին ներքև:

դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

Առավոտյան ցողից առաջացած սառույցի փոքրիկ շերտ, որ նստել սունի գլխիկի վրա էր:

  1. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

  1. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
  1. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան  բառերի հոմանիշները:

 կապույտԵրկնագույն

մշուշՄառախուղ

կածան- Շավիղ

եղյամ-  Ցող,շաղ

հողմ-  Սյուք

որսկանՈրսորդ

Գործնական քերականություն

47․ Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի։

Ջարդել – փշրել, կոտրել, կտոր-կտոր անել, կոտրատել:

Հավաքել – ամբարել, ժողովել, գումարել, կուտակել:

Հասկանալ – գլխի ընկնել, պարզել, կռահել:

Պահել – ծածկել, թաքցնել, քողարկել, պատսպարել:

48․ Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից) նմանության բաժանի՛ր չորս խմբի։ Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի։

Երկիր – պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն:

Մազ – հյուսք, ծամ, վարս, հեր:

Դեպք – եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ:

Արշալույս – ծեգ, այգեբաց, լուսաբաց:

49.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ առաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Գնալիս – անցնելիս
Տեսել են – նկատել են
Գնացել են նրանց հետևից – հետապնդել են նրանց
Գտել են – հայտնաբերել են
Բնակարան – կացարան
Գոյություն ունեն – ապրում են
Օգտագործում են – գործածում են
Սնվում են – կերակրվում են
Շատ – առատ
Վախ – սարսափ

50. Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներով:

Գագաթ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են աշխարհով մեկ: Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

Աստվածաշունչ – Սուրբ գիրք
Ցանկանալ – ուզել
Կառուցել – շինել
Կատար – գագաթ
Զայրանալ – բարկանալ
Այլևս – էլ
Մեկմեկու – իրար
Ընկալել – հասկանալ
Ժողոովուրդ – ազգ
Սփռվել – ցրվել
Օգտագործել – գործածել

«Լավ է կույր աչքով, քան կույր մտքով․․․»

«Շատ մարդիկ կան, որ կույր են մտքով և սրտով».


Ժամանակին Միլա անունով մի աղջիկ կար, նրա հայրն ու մայրը իսկապես հարուստ էին, նրանք բարի էին և գեղեցիկ, և նրանք նույնպես շատ քաղաքվար էին: Բայց Միլան ոչնչով նման չէր իր ծնողներին, նա լրիվ հակառակն էր, կոպիտ էր, փչացած, ստոր և միշտ նեղացնում էր իր դասընկերներին: Մի առավոտ Միլան արթնացավ մի ցնցող լուրից, նրա ծնողները գործուղման էին գնացել, և մի խումբ երիտասարդ տղաներ գողացան նրանց ամբողջ գումարը: Միլան տեսավ, թե ինչպես են աշխատողները տանից դուրս հանում կահույքի յուրաքանչյուր կտոր և դրեցին այն բեռնատարի մեջ, որպեսզի վաճառեն: Միլան լաց էր լինում, որովհետև նա պետք է տեղափոխվեր ավելի փոքր տուն և կեղտոտ էր և օգտագործեց հագուստ, որպեսզի իր ընտանիքը կարողանա ձեռք բերել: որոշակի գումար սնունդ գնելու համար: 1 շաբաթ անց Միլան գնաց դպրոց, երբ նա տեղավորվեց իր նոր «աղքատ» կյանքում, ըստ նրան, ամբողջ օրը դպրոցում բոլորը ծիծաղում էին հագուստի և դպրոցական պարագաները վրա, նա տուն վերադառնում էր լաց լինելով, բայց նաև հասկանալով, որ որոշ մարդիկ չունեն նույն թանգ կյանքը, հաջորդ օրը նա գնաց դպրոց և ներողություն խնդրեց բոլորից : 3-4 ամիս հետո, բարեբախտաբար, Միլան ձեռք բերեց մի փոքր քաղաքավարություն և նա բարի աղջիկ էր, և բացի այդ, նրա ծնողները նորից հարուստ էին, այնպես որ կյանքը նրա համար լավ էր, և նա վերջապես հասկացավ իր սխալները և թե ինչ կույր է:

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Պետք չէ ձեր կյանքը ծախսել պատահական մարդու վրա՝ փորձելով գրավել նրա ուշադրությունը։

  1. Բնութագրի՚ր կույրին:

Միշտ դժգոհ էր և բողոքում էր։

  1. Նոր վերնագիր մտածիր:

Մի դժգոհ կույր։

Պատերազմ և մշակույթ

Պատերազմի ժամանակ Չերչիլին ներկայացնում են պետական բյուջեն: Նա, թերթելով փաստաթուղթը, ասում է.

-Իսկ ո՞ւր են մշակույթի համար նախատեսված ծախսերը:

-Պատերազմ է, ի՞նչ մշակույթի մասին է խոսքը,-պատասխանում են նրան:

-Եթե չկա մշակույթ, ապա ինչի՞ համար ենք մենք պատերազմում:

Գործնական քերականություն

37.Քո կարծիքով տրված հնչյունախումբերից որո՞նքեն բառեր (արտագրիր´կամ ընգծիր´): Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

39.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց։ – ուղիղ իմաստով

Սարի գլխին ինչ-որ բան է փայլում: կատար

Այս մարդը գլուխ չունի:խելք չունի

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:առաջին մասը

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին: – ո՞վ է ձեր ղեկավարը։

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:ծայր