Մայրենիի ստուգատես

Կալի Աբրահամյան

 Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը:  Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

  1.  
  • Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  • ագեվազներ,
  • վագերաձիեր,
  • մամոնտներ,
  • դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 

  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

         Գծավոր

        Արագավազ

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

       Մեծ – փոքր

      Անսովոր – սովոր

      Ճիշտ – սխալ

      Դժվար –  հեշտ

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:

     Կենդանիներ

      վագերաձիեր

  1.  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  2. զեբր,
  3. գծավոր,
  4. երկու,
  5. վտանգ:
  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  • Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Հավաքել եմ –  11 միավոր

Իմ սխալները –  առաջին առաջադրանքը

Ուղղել եմ  – 1 առաջադրանք

«Տարվա իմ ձեռքբերումները»

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Մեր Դասարանը Կամ Բակը։
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

ԿՈՄԻՏԱՍՅԱՆ ՖԼԵՇՄՈՓ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

ԿՕՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ ԱՄԲՈԲՈՒՄ

Շատ լավներ, ես շատ եմ հավանել այս նախագիծը։
3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Չեմ Հիշում ինչ գրքեր եմ կարդացել բայց կարող է հինգ հատ լինեն։

Ալի Բաբան


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Heidi գիրքնեմ կարդում հեղինակի անունը Johanna Spyri։


5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Եվա Մարտիրոսյան, Եվան շատ զվարճալի է: Ես շատ եմ նրան սիրում, ինքը ինծպես անհատականություն ունի, և ինծպես մազեր։


7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Շատ ճամփորդությունների եմ մասնակցել բայց բոլորը չեմ հիշում։

ԱՐԱՏԵՍ


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․


9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Ավելի Բարցունքներ հաղթահարել։


10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Բարցունք հաղթահարել։


11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:


13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

14. Սիրո՞ւմ էս դպրոց

Ոչ՛

Պոչատ աղվեսը

Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

Մի օր ես պոչս թողեցի թակարդում, ու մտածում էի ոնց ապրեմ այտպես խայտառակված։ Կանչեցի աղվեսների ու խորհուրդ տվեցի, որ նրանք էլ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ՛ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես պատասխանեց։ «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ․ աղվեսի պոչի անունից

Մի օր տերս ինձ թողեց թակարդում մենակ։ Ես լսեցի ոնց էր համոզում մույս աղվեսներին որ կտրեն նրանց պոչեերը ու մի աղվես ասաց։ Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի օր ես ուտելիք էի պնտրում ու մի աղվես ին ասաց որ պետք է գնանք աղվեսի ժողով, պոչատ աղվեսը ասաց որ մեր պոչերը կտրենք բայց ես պատասխանեցի նրան։

— Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի նծայրը կտրեց և կապեց ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Ուշքի գալով, երկար մտածեց, թե այդ փոսից ինչպես դուրս գա։ Ամբողջ օրը ոչ կերավ, ոչ խմեց, մտածում էր ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտավ. եղունգներով աստիճաններ փորեց և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

Պատմողական –  Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

Բացականչական –  Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

մտածում,կտրել, բարձրանալ, կապել, տնկեց

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — փորել հողը

Դուրս գալ — դուրս գալ տնից

Աճեցնել — աճեցնել ծաղիկը

Տեսնել — տեսնել երկինքը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել – մտապահել

իսկույն – Անմիջապեսն,

Վերջիվերջո – վերջապես

ուրախ – զվարթ

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար – դժբախտաբար

Երկար – կարճ

Բարձրանալ – իջնել

Վերև – ցած

Հիմար Կնիկը

Լինում Է չի Լինում Մի ամուսնացած զույք Քաթրինան և Ջազբերը։ Քաթրինան կինը իսկ Ջազբերը ամուսինը։ Քաթրինան շատ հիմար էր այնպես հիմար որ նրա քաղաքի անունը չի գիտեր, իսկ Ջազբերը շատ խելացի էր, բայց ին՞չպես նրանք ամուսնացան հիմա այն հարցին կպատասխանեմ։ Մի առավոտ Ջազբերը սպասում էր աֆտոպուսի համար նույնիսկ Քաթրինան բայց Քաթրինան չի գիտեր նրա աֆտոպուսի համարը որ գնա գործի ուրեմն Ջազբերին հարցրեց։

— Այ՜ Վայ՜ ախպեր ջան որմե՞կ համարնե․․Մալաթիա սեպաստիաի համար։

— 98 համարը՛։

— Վայ՜ շնորհակալություն։

Դրանից հետո նրանք սկսեցին պատահականորեն բախվել իրաի, քիչ անց սկսեցին հանդիպել իրար հետ, հետո նրանք ամուսնացան, գիտեմ բնորոշ սիրո պատմություն:

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերիօգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարցակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Գաղտնիք, վերջը, համարցակ, ջարդելով ․

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր –անփորձանք

բ/ չարություն – բարություն

գ/ թույլ  –հզոր

դ/  տգեղ- գեղեցիկ

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ – ծաղիկներ

բ/ իշխան  – իշխաններ

գ/ քամի- քամիներ

դ/ փուշ- փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Ուտել-ուտում

փորձել-փորձում

նայել- նայում

ամաչել-ամաչում

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

 9. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

Կռվարար Նապաստակը

Լինում է չի լինում մի նապաստակ։ Այս նապաստակը շատ կռվարար էր ուրեմն իր անունը կոչվում էր Կռվարար Նապաստակ։ Նա շատ էր սիրում իր ընտանիքին, այդպես շատ որ եթե մեկը մոտենար իր ընտանիքին ինքը կրիվ կսկսեր։ Մի առավոտ երբ որ Կռվարար Նապաստակի մայրիկը պատրաստում էր նախաճաշ, մի սոված քայլ մոտեցավ ու ասաց։

— Բարև․․ուզո՞ւմ էս իմ հետ կաս, ես շատ միրքեր ունեմ քեզ համար։

Մայրիկը պատասխանեց։

— Ոչ՛, ես շատ՜ միրքեր ունեմ արդեն, գնա՛ էս տեղից։

Քայլը գլուխը գախած գնաց տուն։

Երբ որ նապաստակները նստեցին նախաճաշ ուտելու, քայլը նորից մոտեցավ ու հայրիկին հարցրեց։

— Բարի առավոտ․․ուզո՞ւմ էս իմ հետ կաս, ես շատ գազարներ ունեմ քեզ համար։

Այդ ժամանակ Կռվարար Նապաստակը լսում էր էս ամենը, ու ասաց։

— Նայիր ախբեր ճան, եթե նորից մոտենաս իմ ընտանիքին ես կրիվ կսկսեմ։

Քայլ նորից գլուլխը գաղաց գնաց տուն։

Մայրիկը մի օր վերջ գնաց քայլելու, քայլը պահպտել էր մի ծարի հետև և հանկարծ քայլը մայրիկին բանտարկեց ու համով համով կերավ։ Երբ որ կռվարար նապաստակը լսեց սրա մասին գիտեր որ ինքը պետք է քայլին հետ կրիվ ըսկսել։ Ուրեմն օրերով պատրաստվեցին Կռվարար Նապաստակը և իր հայրը ամեն ինչ պատրաստեցին նրանց մոտ աղեղ կար, զենքեր, քայլի համար թակարթ, հայրը ամեն կենդանիներուն ասաց որ կրիվ է լինելու Կռվարար Նապաստակի և քայլի միջև ու որ մույս կենդանիները նրանց տուներու մէջ մնան։ քայլը բան չուներ կրիվի համար իսկ նապաստակը և իր հայրը շատ պատրաստ էին։ Նապաստակը թակարթները գործածեց հայրը աղեղը նույնիսկ նապաստակը գործածեց զենքը, քայլին մերցուցին ու այդպես վերջանում էր Կռվարար Նապաստակի հեքիաթը։