Կարմիր գրքի մասին

Հայաստանի կարմիր գիրք, բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք է, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Կարմիր գրքերը լինում են տարբեր մակարդակների՝ միջազգային, ազգային և տարածաշրջանային։

Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։

Մոխրագույն մեղու

11-13 մմ երկարությամբ միջին չափի մեղու է։ Երեսկալը հարթ փայլուն զոլով է, գլուխը առջևից սև է։ Հետին թաթերի 1-ին հատվածն արտաքինից ծածկված է արձաթափայլ մազիկներով, իսկ բոլոր ոտքերի թաթերը մուգ գույնի են։ Մեջքի և փորիկի 1-3-րդ անհավասար, բաց գույնի տրամակապերով տերգիտների մազիկներն երկար են։ Արուի գլուխն առջևից սև գույնի է, փորիկի 1-2-րդ, երեսի, գլխի ներքևի մասի հատվածները ծածկված են մոխրագույն մազերով, 2-4-րդ տերգիտները ունեն սպիտակ մազերից կազմված գագաթնային տրամակոպ։

Բոշիս

Ցողունը եռանիստ է, երբեմն՝ գլանաձև, առանց հանգույցների, բարձրությունը՝ 1080 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, կտրող, ծաղիկները՝ միասեռ, միատուն, հասկիկները՝ բազմածաղիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *